Լրահոս
Միջազգային
23:42
02.01.22
62

Ձյան ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ-ում

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ Մոնտանա նահանգում 1887թ․ հունվարին: Փաթիլի տրամագիծը կազմել է 38 սմ:

Ձյան փաթիլների 95%-ը կազմված է օդից: Հենց այս պատճառով էլ նրանք շատ դանդաղ են ընկնում` ընդամենը 0,9կմ/ժ արագությամբ:
Ձմռանը, ձյունը տիեզերք է արտացոլում արևի ճառագայթների 90%-ը, ինչի պատճառով էլ Երկիրը չի տաքանում:

Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով: Հենց սա էլ փաթիլին տալիս է սպիտակ գույն։

Ձյուն կարող է տեղալ ոչ միայն 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում։ Ամպերի վերին շերտն ու այդ մասի սառը՝ 0C-ից ցածր օդը, ձևավորում են ձյունը:
Սահարա անապատում ձյուն եղել է 1979 թվականին՝ առաջին և վերջին անգամ:

Սովորական ձյան փաթիլը կազմված է միջինը 180 միլիարդ մոլեկուլից:
Ձյունը միայն սպիտակ չէ, որ լինում է։ Բազմիցս դիտվել է գունավոր ձյան տեղում՝ երկնագույն, կանաչ, մոխրագույն:

Երեկվանից Հայաստանում ձյուն է տեղում։