Լրահոս
Հայաստան
22:46
02.01.22
456

ՊՎԾ նախկին պետ Հայրապետովի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի եկեղեցում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը տեղի է ունենալու հունվարի 4-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-ից։

Երեկ՝ հունվարի մեկին, Երևանում մահացավ  Գրիգորի Հայրապետովը։  

Նա միակ մարդն էր, որ ներկա էր Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպմանը։

Գրիշա Հայրապետովը աշխատանքից ազատվեց, երբ վերելակային բանակցությունների մասին կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Այս դեպքը քաղաքական  մեծ աղմուկ էր բարձրացրել։

Գրիշա Հայրապետովը պետական պահպանության այն եզակի ծառայողներից էր, որ աշխատել էր նախկին երեք նախագահների անվտանգություններում, իսկ 2018 թվականից՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։ Հայրապետովը եզակի պրոֆեսիոնալ և բարոյական զինվորականներից էր։