Լրահոս
Միջազգային
20:20
05.01.22
500

Չեղարկվել է Ղազախական Ակտաուից Երևան նախատեսված թռիչքը

 Հունվարի 6-ին կայանալիք Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է։ Այս տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում։

Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռի ժամանումը նախատեսվում էր երևանյան ժամանակով ժամը 18:20-ին։ Ի դեպ, նույն օրը ժամը 00:10-ին Ակտաուից Երևան սպասվող թռիչքի մասին չվացուցակում նշված է, որ ժամանակին կժամանի ՀՀ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այն նույնպես կչեղարկվի։

Միջազգային ավիաընկերությունները նույնպես չեղարկում են իրենց թռիչքները դեպի Ղազախստան։