Լրահոս
Միջազգային
13:30
07.01.22
77

Մոնղոլիայում հայտնաբերվել է օմիկրոնով վարակման առաջին դեպքը Ստամբուլից եկած ուղևորների մոտ

Մոնղոլիայի Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ցոլմոն Բիլեգտսայհանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին 12 դեպքերը հայտնաբերվել են Մոնղոլիայում։

«Մոնղոլիայի տասը խաղաղապահի և երկու քաղաքացու մոտ, որոնք եկել են Ստամբուլ-Ուլան Բատոր և Բանգկոկ-Ուլան Բատոր չվերթներով, հաստատվել է օմիկրոն շտամով վարակումը»,- ասել է տնօրենը։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտահերթ նիստի արդյունքների հիման վրա ընդունել էր որոշում կորոնավիրուսի նոր տարբերակը, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, որակել որպես անհանգստություն ատաջացնող։ Նոր շտամը՝ B.1.1.529, ԱՀԿ-ն նշել է հունական «օմիկրոն» տառով։

Առայժմ բավականաչափ տվյալներ չկան, որպեսզի հայտարարվի, որ օմիկրոնն ավելի վտանգավոր է դելտայից, գոյություն ունեցող պատվաստանյութերը շարունակում են մնալ արդյունավետ, ասվում է ԱՀԿ հայտարարությունում։