Լրահոս
Հայաստան
17:18
06.01.22
1 312

Ծնվել է արցախյան պատերազմում զոհված տղայի եղբայրը

Այսօր՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդի օրը, լույս աշխարհ է եկել արցախյան պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը։

Փոքրիկին անվանակոչել են Էմանուել, որը, ըստ Աստվածաշնչի, թարգմանաբար նշանակում է «Աստված ձեզ հետ»։

Մանվել Մանուչարյանը ծնվել է 2001թ. Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: Տղան զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Հադրութում: Մանվելը հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Գթության մայր Մ.Մ.» մեդալներով: