Լրահոս
Միջազգային
11:54
06.01.22
108

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Պուտինի և Բայդենի հանդիպման պայմանները

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Известия»-ին տված հարցազրույցում նշել է այն պայմանները, որոնց դեպքում կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպումը։

Փոխնախարարի խոսքով՝ դեռևս չկա ըմբռնում, թե երբ կկայանա դեմ առ դեմ հանդիպումը, քանի որ մինչ այդ պետք է լուրջ նախապատրաստական ​​աշխատանք տարվի, ինչպես նաև կատարվեն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանձնարարականները:

«Հանձն չեմ առնում այս փուլում նշել մոտավոր նախնական ժամկետներ», – ասել է Ռյաբկովը:

Դեկտեմբերի վերջին Ռյաբկովն ասել էր, որ Ռուսաստանը դեմ է լարվածության սրմանը, սակայն չի պատրաստվում համակերպվել ՆԱՏՕ-ի կողմից կատարվողի հետ։