Լրահոս
Հասարակական
23:57
05.01.22
342

Ղազախստանում ինտերնետը վերականգնվել է

Մոտ յոթ ժամ առաջ Ղազախստանի տարբեր շրջաններում անհետացած ինտերնետ կապը վերականգնվել է կեսգիշերին։ Տեղեկությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Շարժական ինտերնետ կապ չկա, սակայն կապը վերականգնվել է տներում։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաու շրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքներում, որի բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ նավթային գազի գների կրկնակի բարձրացմանը:

 Կառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է նվազեցնել գները, սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում: Այսպես, հանրապետության հին մայրաքաղաք Ալմա Աթայում հունվարի 4-ին և 5-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ եւ լուսաձայնային նռնակներ։

 Ցուցարարները գրավել են միջազգային օդանավակայանն ու կանգնեցրել օդանավակայանի գործունեությունը։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։