Լրահոս
Արցախ
13:19
03.01.22
297

Ծառայակիցներին սպանած ադրբեջանցուն հայտնաբերել են Բերձորի գյուղերից մեկում

Img default alt hy

Ադրբեջանցի սերժանտ Էլհան Ավազլին, որը երեկ՝ հունվարի 2-ին, կրակել էր իր երեք զինծառայակիցների վրա, ապա՝ դիմել փախուստի, հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ  Էլհան Ավազլին ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցների վրա։ Նրա կրակոցների հետևանքով մահացել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը:

Ավազլին հայտնաբերվել է այս գիշեր` ժամը 00։30-ին, Բերձորի` Ադրբեջանի կողմից բռնազավթված գյուղերից մեկում։