Լրահոս
Միջազգային
17:50
06.01.22
82

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է չգնալ մարդաշատ վայրեր։ 

Դեսպանությունից հիշեցնում են, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (23:00-ից մինչև 07:00):

«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում (կացության վայրերում)»,- նշվում է հաղորդագրության մեջ: