Լրահոս
Հայաստան
10:58
06.01.22
294

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։

Տոնի առիթով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիսապետությամբ նախօրեին Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը), ապա այդ ջուրը բաժանվում է հավատացյալներին։