Լրահոս
Միջազգային
09:31
07.01.22
52

Ծայրահեղականները դիրքավորվել են Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքում. կան զոհեր

Ղազախական «Հաբար 24»-ը հաղորդում է, որ Ալմաթիում ծայրահեղականները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում․

«Մեր գործընկերները պատմել են, որ իրենց տվյալներով ՝ ամբողջ գիշեր քաղաքում կրակոցներ են լսվել, որոնք այժմ էլ կարելի է լսել Ալմաթիում։ Բացի այդ, Հանրապետության հրապարակում մի խումբ ծայրահեղականներ բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը, կան զոհեր, զոհվածների մարմինները հենց փողոցում են»,- հայտնել Է հեռուստաալիքի թղթակիցը:

«Sputnik Ղազախստանն» էլ հայտնում է, որ Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևի խոսքով` Ալմաթիում բախումների ժամանակ ահաբեկիչների կողմից գործել են դիպուկահարներ հատուկ հրացաններով։