Լրահոս
Հայաստան
13:08
06.01.22
122

Փաշինյանի դիրքորոշումն այն է, որ Տոկաևի գործողություններում այս պահին կա զինված ուժերի անօրինական օգտագործում․ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 12-րդ հոդվածը սահմանում է՝ որոշումները ընդունվում են ԿՈՆՍԵՆՍՈւՍԻ միջոցով (միաձայն):  

«Հիշեցման կարգով Նիկոլ Փաշինյանն առանց կոնսենսուսի փաստացի արգելանքի վերցրեց Գեներալ Գնդապետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Միաժամանակ Ղազախստան, ում իշխանության դիրքորոշումները նույնիսկ Սյունիքի, ոչ միայն Արցախի վերաբերյալ հայտնի են բոլորին հենց կոնսենսուսի հիման վրա զինված ուժեր են ուղարկվում: 

Պարզաբանման կարգով, Նիկոլ Փաշինյանի և իր իրավապահների փաստացի դիրքորոշումն այն է, որ Տոկաևի գործողություններում այս պահին կա ի թիվս այլի` սահմանադրական կարգի տապալում, զինված ուժերի անօրինական օգտագործում, իսկ մեքենա այրող, ոստիկան ծեծող ցուցարարներրը «խաղաղ ցուցարարներ» են: Այս նրբությունը կոմունիկացրել են, թե ոչ»,- ընդգծել է պատգամավորը։