Լրահոս
Հայաստան
08:33
06.01.22
84

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին գիշերը և առավոտյան կլինի մերկասառույց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում այսօր ցերեկը, ինչպես նաև հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստւիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +4...+6, երեկոյան` -1...+1 աստիճան։