Լրահոս
Միջազգային
15:47
06.01.22
54

Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են կազմակերպել «3+3» հարթակի նոր հանդիպումը

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Չավուշօղլուն դրական են գնահատել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որը միտված էր Անդրկովկասում իրավիճակի կարգավորման ու համագործակցության զարգացմանը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նույն կազմով հաջորդ հանդիպումը կազմակերպել։ Սերգեյ Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։