Լրահոս
Միջազգային
17:37
06.01.22
107

Ղրղզստանը Ղազախստանից տարհանել է իր քաղաքացիներին

Ղրղզստանի ԱԳՆ հայտարարել է, որ սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին։

«Հաշվի առնելով Ղազախստանում վերջին իրադարձությունները՝ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական-իրավական օգնության շրջանակներում աշխատանք է կատարում պետական սահմանի անցակետերով Ղրղզստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում:

Ղրղզստանի ԱԳՆ-ն Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում չենթարկվել սադրանքների, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և մարդաշատ վայրերից և մնալ բնակության վայրում: