Լրահոս
Միջազգային
10:35
06.01.22
78

Ղրղզստանի նախագահը Ղազախստանում տիրող իրավիճակը քննարկել է Տոկաևի, Պուտինի և Փաշինյանի հետ

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ և քննարկել Ղազախստանում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ երկրի ղեկավարը զրուցել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը։

Ժապարովը մտահոգություն է հայտնել հարևան երկրից ստացվող տեղեկությունների, մարդկային զոհերի, թալանի և ջարդերի բազմաթիվ դեպքերի, բռնության այլ փաստերի վերաբերյալ:

Կողմերը քննարկել են անվտանգության ապահովման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը` ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։