Լրահոս
Միջազգային
11:42
06.01.22
98

Ղրղզստանի նախագահ Ժապարովը Փաշինյանի, Պուտինի և Տոկաևի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ երկրների առաջնորդների հետ բանակցություններում անհանգստություն է արտահայտել Ղազասխատանում ստեղծված իրադրության առնչությամբ։ Այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ անցած գիշեր Ղրղզստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների առաջնորդները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։

Նախագահ Սադիր Ժապարովն անհանգստություն է հայտնել՝ կապված մարդկային զոհերի, թալանի բազմաթիվ դեպքերի, բռնության այլ փաստերի վերաբերյալ հարևան երկրից եկող տեղեկությունների հետ կապված։

Կողմերը քննարկել են անվտանգության ապահովման ընդհանուր դիրքորոշումը՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։