Լրահոս
Միջազգային
10:09
03.01.22
36

Եգիպտոսում գովազդը համարել են սեռական ոտնձգություն քարոզող

Ֆրանսիական Citroën ավտոարտադրողի գովազդը  Եգիպտոսում հակասությունների տեղիք է տվել այն ​​բանից հետո, երբ ակտիվիստներն ասել են՝ այն նպաստում է սեռական ոտնձգություններին մի երկրում, որտեղ այդ պրակտիկան տարածված է։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:

Citroën-ի` Եգիպտոսի դուստր ձեռնարկության գովազդում, որը թողարկվել է դեկտեմբերին, նկարահանվել է եգիպտացի հայտնի երգիչ և դերասան Ամր Դիաբը:

Նա նստում է վերջին Citroën C4-ի ղեկին և կտրուկ արգելակում, երբ տեսնում է, թե ինչպես է կինն անցնում փողոցը։

Դիաբը նայում է կնոջը և ֆիքսում նրան ավտոմեքենայի հետևի հայելու մեջ տեղադրված տեսախցիկով: Երգիչը ժպտում է, երբ նրա հեռախոսի մեջ հայտնվում է կնոջ պատկերը։ Այնուհետեւ նրանք միասին են հայտնվում, կարծես ժամադրության լինել:

Թեև գովազդը, ըստ երևույթին, կոչված էր ցուցադրելու ավտոմեքենայի տեսախցիկը, այն քննադատության արժանացավ ավտոարտադրողի և 60-ամյա երգչի հասցեին, ով արաբական աշխարհում շատերի համար օրինակելի է համարվում:

Citroën Egypt-ը ներողություն է խնդրել եւ հեռացրել է 100 վայրկյանանոց գովազդը։

Գործակալությունը նշում է, որ Եգիպտոսում սեռական ոտնձգության և բռնության խնդրի մասշտաբների մասին հայտնի դարձավ 2011 թվականի ժողովրդական ապստամբությանը հաջորդած տարիներին, որը տապալեց երկարամյա ավտոկատ Հոսնի Մուբարաքին, երբ մի քանի բողոքի ակցիաների ընթացքում զանգվածային բռնաբարություններ և սեռական ոտնձգություններ տեղի ունեցան: