Լրահոս
Քաղաքական
22:02
28.12.21
60

«30 տարվա մեջ հայտնվել է հայ ղեկավար, որը նույն բառերն է ասում, ինչ ադրբեջանցի պաշտոնյաները»

ՔՊ-ականները գրեթե հունից դուրս են գալիս, երբ ընդդիմությունը իշխանության պրոադրբեջանական դիրքորոշումների մասին է խոսում: Փորձագետները նկատում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը կրկին սրել է ՔՊ-ի ցավերը, երբ Քոչարյանը պնդել է՝ հայ-ադրբեջանական սահմանների զատումը վտանգավոր է Արցախի ամբողջականության համար: