Լրահոս
Քաղաքական
21:55
01.12.21
69

«Լավ եմ անում՝ դիմակ չեմ դնում» և «տուգանվիր, եթե դիմակ չես դնում». պետական «դիմակահանդես»

Մեկ ամսից խստացվելու է մուտքը ժամանցի ու արվեստի փակ հաստատություններ։ Հունվարի 1-ից անգամ ռեստորան մտնելու համար կամ պետք է պատվաստված լինենք, կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենաք: Բայց ո՞վ է ստուգելու՝ ունե՞նք փաստաթղթերի փաթեթը թե ոչ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին է պատասխանել տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարը: