Լրահոս
Քաղաքական
10:06
05.01.22
166

Գարիկ Սարգսյանը՝ պաշտոնից պաշտոն․ Վեդին ունի նոր համայնքապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այսօր հրապարակած 2 որոշումների համաձայն՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ու  նշանակվել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Համապատասխան որոշումներում ասվում է.

1. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:

2. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք,  Գարիկ Սարգսյանը նշանակվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նախորդ տարվա փետրվարի 1-ին:

Մինչ այդ,  2018-2020 թվականներին  նա զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Վեդիի համայնքային ընտրություններում Սարգսյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը և պարտվեց «Իմ հզոր համայնք» կուսակցությանը։