Լրահոս
Միջազգային
15:58
06.01.22
54

Ղազախստանում ավազակախմբերը հարձակվում են բժիշկների վրա․ 10 բուժաշխատող է տուժել

Ղազախստանի առողջապահության փոխնախարար Աժար Գինիաթը հայտնել է, որ երկրում ավազակային խմբավորումները հարձակվել են բժիշկների վրա։ 

«Ավազակախմբերը հարձակվում են բժիշկների վրա, այս պահի դրությամբ հանցագործների գործողություններից տուժել են ավելի քան 10 բուժաշխատողներ»,- հայտարարվել է «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում:

Գինիաթը հորդորել է չխանգարել բուժաշխատողներին, որոնք իրենց մասնագիտական պարտքն են կատարում։