Լրահոս
Հայաստան
22:02
02.01.22
75

Ձյան հետևանքով Հայաստանի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են

Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։

Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան և Երևան- Զովունի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Ելփին-Չիվան, Զովունի-Երևան ավտոճանապարհներին, տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։