Լրահոս
Միջազգային
12:57
06.01.22
84

Ղազախստանի իրադարձությունների պատճառով ուրանի գինը բարձրացել է

Ուրանի համաշխարհային գները բարձրացել են Ղազախստանի իրադարձությունների ֆոնին։ Այս մասին են վկայում համապատասխան հաշվարկներով զբաղվող UxC ընկերության տվյալները։ Տեղեկությունը փոխանցում է «RIA Novosti»-ն։

Գրանցվել է 8 տոկոսի աճ։ Այսպիսով՝ ուրանի մեկ ֆունտը հասել է 45․25 դոլարի։

Ուրանի խոշորագույն արտադրող «Казатомпром» ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 11 տոկոսով։

Նշենք, որ Ղազախստանն ապահովում է ուրանի համաշխարհային մատակարարումների ավելի քան 40 տոկոսը։