Լրահոս
Քաղաքական
17:54
01.01.22
81

Մանրամասներ Հայրապետովի մահվան դեպքից

«ArmLur.am»-ին մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից։ 

Մասնավորապես՝ «ArmLur.am»-ի տեղեկություններով՝ նա այսօր առավոտյան վատ է զգացել իրեն, շտապ օգնություն են կանչել, սակայն շտապ օգնության հեռանալուց հետո շատ չանցած Հայրապետովը մահացել է։

Ըստ նախանական վարկածի` նա սրտի կաթված է ստացել։

Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։