Լրահոս
Միջազգային
12:31
06.01.22
113

Այս պահին իրավիճակը բարդ է Ատիրաու, Ակտոբե, Մանգիստաու եւ Կիզիլորդա շրջաններում

Ղազախստանում բողոքի ակցիաների պատճառով սրված իրավիճակի կապակցությամբ չեն աշխատում Ալմաթիի, Ակտոբեի և Ակտաուի օդանավակայանները։ Այս մասին հայտնել է «Խաբար-24» հեռուստաալիքը։

«Ժամանակավորապես փակ են Ակտաուի և Ակտոբեի օդանավակայանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքը, վկայակոչելով SCAT ավիափոխադրողին, հայտնել է, որ այսօրվա չվերթները դեպի այդ քաղաքներ չեղարկվել են:

Ղազախստանի մի քանի շրջաններում երկաթուղիների արգելափակման պատճառով չեղարկվել է 25 մարդատար ուղղություն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 10 գնացք վերադարձվել է կազմավորման կետեր։ Այս պահին իրավիճակը բարդ է Ատիրաու, Ակտոբե, Մանգիստաու և Կիզիլորդա շրջաններում։