Լրահոս
Հասարակական
17:30
31.12.21
75

Փակիր աչքերդ Պոնչիկի նման․ Լևոն Արոնյանի շնորհավորանքը

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո) ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է Ամանորը։

«Երջանիկ Նոր տարի և Սուրբ ծնունդ եմ մաղթում։ Քաոտիկ տարի էր։ Անհամբեր սպասում եմ 2022-ին։ Բոլորին մաղթում եմ մեծ առողջություն և հաջողություն, մաղթում ուրախ և բարեկեցիկ տարի։

Հ.Գ. Փակիր աչքերդ Պոնչիկի նման և բաց թող բոլոր բացասական մտքերդ և գերբնական ուժերը կբերեն խաղաղություն և հանգստություն քո մտքին և հոգուն»,- գրել է Լևոն Արոնյանը։