Լրահոս
Քաղաքական
11:31
16.12.21
57

«Մայիս-հունիսին կբացվի Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքը». թուրքական մամուլը ժամկետներով է խոսում

Հայաստանի իշխանությունը համառորեն լռում է, թե ով է ներկայացնելու պաշտոնական Երևանը Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Թուրքիան արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչն է թուրքական կողմից բանակցելու Հայաստանի հետ: Ավելին, թուրքական մամուլը հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի ժամկետների մասին է գրում: