Լրահոս
Հայաստան
17:15
05.01.22
99

ՌԴ-ում Հայաստանը նոր արտակարգ և լիազոր դեսպան ունի

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքէջից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վարդան Տողանյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից: