Լրահոս
Հայաստան
21:36
30.11.21
59

Վստա՞հ եք, որ ՀՀ օդային տարածքով ահաբեկիչներ չի տեղափոխում Ադրբեջանը. Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվել է, թե Ադրբեջանը Հայաստանի օդային տարածքով ի՞նչ կամ ո՞ւմ է տեղափոխում Բաքվից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ: Ղազինյանը նկատել է, որ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները մեր երկրի տարածքով ֆիքսված են: «ՊՆ-ն վստա՞հ է, որ այդ ինքնաթիռով ահաբեկիչներ չեն տեղափոխվել»,- հետաքրքրվել է պատգամավորը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոխնախարարին հուշել է, որ կարող է չպատասխանել հարցին: