Լրահոս
Արցախ
17:27
31.12.21
76

Ականի վրա ադրբեջանցու էքսկավատոր է պայթել

Արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա շրջանում՝ Բաշ Քարվենդ բնակավայրում, վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ական է պայթել:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին: Վերանորոգման աշխատանքներ իրականացնող էքսկավատորը պայթել է հակատանկային ականի վրա:

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չկա: