Լրահոս
Միջազգային
14:40
06.01.22
79

Ալմաթիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Ալմաթիի օդանավակայանը այսօր՝ հունվարի 6-ին, դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին է հայտնել Ղազախստանի օդային նավահանգստի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, այսօր օդանավակայանը չի աշխատում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա խոստացել է հավելյալ տեղեկատվություն տրամադրել, երբ այն հասանելի դառնա: