Լրահոս
Միջազգային
10:42
06.01.22
77

Ղազախական բոլոր ֆինանսական կազմակերպությունները դադարեցրել են գործունեությունը

Ղազախստանի բոլոր ֆինանսական կազմակերպությունները դադարեցրել են գործունեությունը հակաահաբեկչական օպերացիայից և համացանցի աշխատանքում խափանումներից հետո։ Այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն՝ հղում անելով Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովին։

Ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը և Ազգային բանկը, հաշվի առնելով ստեղծված իարդրությունը, ժամանակավորապես դադարեցնում են բոլոր ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը, ասված է հաղորդագրության մեջ։

Մարդիկ զանգվածաբար գումար են կանխիկացնում։ Հերթեր են գոյացել այս պահին աշխատող միակ բանկի՝ Халык-ի մասնաճյուղերի մոտ։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են Ամանորի առաջին օրերին՝ հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչների բողոքի ալիքից։

Հունվարի 4-ին իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են կատարել ցուցարարների գլխավոր պահանջը՝ իջեցնել գազի գինը։ Չնայած դրան՝ ցույցեր են սկսվել այլ քաղաքներում։