Լրահոս
Միջազգային
16:22
06.01.22
64

Ղազախստանում ձերբակալվել է շուրջ 2000 մարդ

Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրավապահ մարմինները Ալմաթիում ձերբակալել են անկարգություններ իրականացնող շուրջ 2 000 մասնակցի։

«Ալմաթիի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներն առաջ են շարժվել՝ մաքրելու Կարասայ-Բատիր և Մասանչիի փողոցները։ Միջոցներ են ձեռնարկվում օրինախախտներին ձերբակալելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ ոստիկանություն է բերվել մոտ 2 հազար մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։