Լրահոս
Առողջապահական
12:49
06.01.22
208

Կորոնավիրուսից նորածին երեխա է մահացել

Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 4 ամսական երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է «Pirveli TV»-ն։

Նորածին երեխային հիվանդանոց էին տեղափոխել Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Երեխան կորոնավիրուսով վարակվել էր ընտանիքի անդամից։ Ըստ բժիշկների՝ փոքրիկի վիճակը ծանրացել էր ուղեկցող հիվանդության պատճառով:

«Հիվանդության այս համակցությամբ՝ քովիդ վարակ և սրտի բնածին արատ, հնարավոր չեղավ փրկել երեխային։ Նա ծնվել էր ժամանակից շուտ՝ փոքր քաշով։ Երեխան շարունակ բուժվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը ծանր էր ընդունվելիս», – ասել է բժիշկը։

Վերոնշյալ կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում այս պահին բուժվում է 10 երեխա: Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Հունվարի 4-ին Թբիլիսիի Մանկական կենտրոնական հիվանդանոցում քովիդից ևս մեկ երեխա էր մահացել։