Լրահոս
Հայաստան
19:26
06.01.22
132

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

«Shamshyan.com»–ը հայտնում է, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա 4 վիրավոր: 

Նշվում է, որ այսօր` ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են ռուսական պետհամարանիշով Mercedes Brabus և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները: 4 վիրավորները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: