Լրահոս
Միջազգային
10:06
03.01.22
65

5․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

 Հունվարի 3-ին 5․9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Վանուատուի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում: Այս մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Սոլայից, որտեղ բնակվում Է շուրջ 1,1 հազար մարդ, 104 կիլոմետր դեպի հյուսիս - արևմուտք, և Պորտ Վիլայից (բնակչությունը 35․9 հազար մարդ) 527 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Օջախն ընկած Է եղել 137 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների և տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: