Լրահոս
Հայաստան
22:54
05.01.22
98

Հրդեհ է բռնկվել Երևանի բնակարաններից մեկում

Հունվարի 5-ին ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: