Լրահոս
Միջազգային
10:11
07.01.22
40

Ահաբեկչական վտանգի կրիտիկական մակարդակ Է սահմանվել ամբողջ Ղազախստանում

Այսօր՝ հունվարի 7-ին, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանությունները ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր, մակարդակ են սահմանել հանրապետության ամբողջ տարածքում: 

«Հունվարի 6-ին Նուր Սուլթան քաղաքում Ազգայն անվտանգության կոմիտեի նախագահ գեներալ-մայոր Երմեկ Սագիմբաեւն անցկացրել Է Հանրապետական օպերատիվ շտաբի (ՀՕՇ) նիստ՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին:

ԱԱԿ-ի նախագահի հրամանով Հանրապետության օպերատիվ շտաբի  ղեկավարը նախագահի հետ համաձայնեցմամբ Ղազախստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանել Է ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակ:

Երկրի բոլոր տարածաշրջաններում սահմանվել Է  հակահաբեկչական գործողության ռեժիմ»,- մեջբերում Է գերատեսչությանը Կազինֆորմ գործակալությունը: 

«Տասս»-ը հաղորդում է, որ պետական մարմինների առաջին ղեկավարները ձեռնարկել են միջոցներ՝ նպատակամիտված երկրի իրադրության կայունացմանը և անձի ու պետության դեմ ահաբեկչական սպառնալիքի վերացմանը: