Լրահոս
Տարածաշրջան
17:01
05.01.22
81

Կորոնավիրուսից երեխա է մահացել

Կորոնավիրուսով ախտահարված փոքրիկը, որն ընդամենը չորս ամսական Էր, մահացել Է Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում: Այդ մասին հաղորդել Է «ՏՎ Փիրվելի» հեռուստաալիքը:

Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել:

Նախնական տվյալներով՝ երեխան կորոնավիրուսով վարակվել Էր ընտանիքի անդամից: Բժիշկների փոխանցմամբ՝ փոքրիկի վիճակը խորացրել Է ուղեկցող հիվանդությունը:

Ներկայում Ցիցիշվիլիի անվան կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում գտնվում Է շուրջ տասը երեխա:

Նրանցից մեկի վիճակն օրհասական Է:

Նախօրյակին՝ հունվարի 4-ին, Թբիլիսիում Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցում նույնպես մանկիկ Է մահացել քովիդ-աախտահարումից, հաղորդել Է Sputnik-ը: