Լրահոս
Հայաստան
13:51
04.01.22
241

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5 ամսական երեխա է մահացել

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում  5 ամսական երեխայի մահվան դեպք է գրանցվել:

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին ժամը 04։00-ին բուժանձնակազմը հայտնաբերել է դեկտեմբերի 27-ից իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 5 ամսական երեխային մահացած։ 

Մահացածը, Շամշյանի տեղեկություններով, Երևանի բնակիչ 5 ամսական Մոնթե Ք․-ն էր, ով ըստ բժիշկների հայտնածի՝ հանկարծամահ է եղել։  Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։