Լրահոս
Առողջապահական
11:36
02.01.22
62

Արձանագրվել է 2 մահ․ կորոնապատկերը Հայաստանում

Հայաստանում հունվարի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345007 դեպք, որից 331858-ը՝ առողջացած:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 665 վարակակիր:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 1 851 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 27 դեպք: Առողջացել է 166, մահացել՝ 2 քաղաքացի:

Քովիդ համավարակից մահվան  7977 դեպք է արձանագրվել։

Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 574 հազար 697 թեստավորում: