Լրահոս
Միջազգային
12:32
05.01.22
68

190 մարդ Է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ

190 մարդ Է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով: Այսօր՝ հունվարի 5-ին, այդ մասին հայտնել Է մեգապոլիսի Հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը:

«Բուժհիմնարկներ Է դիմել 190 մարդ, նրանցից շտապ օգնության միջոցով 150-ը և 40-ն՝ ինքնուրույն: Հոսպիտալացվել Է 40 մարդ, այդ թվում վերակենդանացման բաժանմունքում Է գտնվում յոթ տուժած, նրանցից ոստիկանության չորս աշխատակիցներ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ընդամենը, գերատեսչության տվյալներով, տուժածների թվում են 137 ոստիկան եւ 53 քաղաքացիական անձ։ Այս մասին հաղորդել Է «ՏԱՍՍ»-ը: