Լրահոս
Տարածաշրջան
22:02
01.01.22
70

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է 100 չվերթ

«Հունվարի 1-ին Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 89 չվերթ»,- գրում է «Ժողովուրդ»-ը։
Չեղարկված չվերթների մեծ մասը՝ 75-ը, Շերեմետևոյում է։

Ավելի վաղ Հիդրոմետկենտրոնը մերկասառույցի և քամու պատճառով երկարացրել էր եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում։

Դեկտեմբերի 31-ին Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ։