– Անկախ զորավարժությունների անցկացնել-չանցկացնելուց, այս տարածաշրջանը հաշվի առնելով, մեր հարեւանների գործոնը հաշվի առնելով՝ մեր գերխնդիրն է օր առաջ դուրս գալ պատերազմի շոկից եւ գնալ հզորացման ճանապարհով, այդ թվում ոտքի կանգնեցնել բանակը, փորձել վերականգնել կոտրված մեջքը:
–Ըստ ձեզ՝ այն զորավարժությունները, որոնք սկսվել են այսօր, հնարավո՞ր է կրկին պատերազմի վերաճեն:
– Անկեղծ ասած, ես այս պահին նման ռիսկ չեմ տեսնում, որ դրանք վերաճեն պատերազմի: Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ թեեւ մենք պարտություն ենք կրել, բայց ադրբեջանական կողմը շատ ծանր կորուստներով է դուրս եկել այդ պատերազմից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: