Լրահոս
Քաղաքական
22:31
31.10.19
74

Զինվորների մայրերն ու քննիչները. փակ եվ լարված հանդիպում

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի ու քննչական մարմինների ներկայացուցիչների հանդիպումը խորհրդարանում ավարտվել է միջադեպով: Ժամանակից շուտ ավարտված նիստից սեւազգեստ կանայք ակնհայտ դժգոհ են եղել: Նրանց բարկացրել է այն, որ քննիչների ներկայացրած փաստերը չեն համընկել իրենց ունեցած տեղեկությունների հետ, ինչն էլ լարել է մթնոլոտը ներսում: