Լրահոս
Արցախ
21:15
03.11.21
45

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I նոյեմբերի 03․ օր 38-րդ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

3 նոյեմբերի 2020, օր 38-րդ

Վիեննայի սինագոգի ահաբեկչական հարձակումից ինչու՞ էր այդքան ոգևորվել Փաշինյանը, որ օրվա մեջ մի քանի անգամ ֆեյսբուքում գրառում էր անում այդ թեմայով և ցավ հայտնում Իսրայելի թեկուզ անուղղակի թիրախ դառնալու համար:

Այն դեպքում, երբ թշնամական ուժերը ռազմական ավիացիա էին կիրառել Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ և հրետակոծել են Շուշին, ինչու՞, ի՞նչ նպատակով էր Արցախի նախագահը հայտարարություններ անում Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի մասին, հատկապես, երբ նրանք ընդամենը՝ երեքն էին: