Լրահոս
Իրավական
14:01
20.02.21
79

Ոստիկանության կենտրոնականի բաժնից ինձ ծանուցում բերեցին ժամը 13:30-ի համար․Նարեկ Սամսոնյան

Img default alt hy

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնականի բաժնից ինձ ծանուցում բերեցին ժամը 13:30-ի համար: Ոստիկանության գալն անակնկալ չէր մեր համար. երեկ գիշերվանից սպասում ու սպասում ենք:

Ծանուցագիրը ստանալուց հետո Ռուբեն Մելիքյանը զանգահարեց հետաքննիչին և տեղեկացրեց, որ ես այսօր այդ ժամերին խաղաղ հավաքներին մասնակցելու իմ սահմանադրական իրավունքն եմ իրացնելու և ժամը տեղափոխեցինք այսօր 18:30, նաև ընդգծեցինք, որ բացատրություն տալը, թեև մեր ոչ թե պարտականությունն է, այլ իրավունքը, բայց այնուհանդերձ մենք պատրաստ ենք ներկայանալ ոստիկանություն նշված ժամին:

 Հույս ունեմ, որ ընթացքում հետաքննիչ Գասպարյանին չեն ստիպի ինձ ապօրինի բերման ենթարկելու հրաման տալ»: