Լրահոս
Արցախ
23:00
08.11.21
100

Թշնամու կրակոցից Արցախում զոհվել է 22 տարեկան խաղաղ բնակիչ. ևս 3-ը վիրավորվել են

Արցախում՝ Շուշիի խաչմերուկում, ադրբեջանցու կրակոցից քաղաքացիական անձի սպանության ոչ պաշտոնական վարկածն այն է, որ ադրբեջանցին իջել է դիրքերից և շատ մոտիկից ատրճանակով կրակել ջրատար խողովակների վրա աշխատող շինարարների վրա:

22 տարեկան երիտասարդը մահացել է: 3 քաղաքացի կրծքավանդակի, բազկի ու վզի շրջանում տարբեր վիրավորումներով տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց: Մեկի վիճակը ծանր է, նրան բարեհաջող վիրահատել են: