Լրահոս
Առողջապահական
16:10
02.11.21
38

«Շտապօգնության» աշխատողների գործադուլ

Շտապօգնության 6-րդ ենթակայանի աշխատողները պահանջել են բարձրացնել իրենց աշխատավարձը: Վարորդներն ամբողջ օրվա համար 11 հազար դրամ են ստանում, բժիշկները մոտ 21 հազար:

Վարորդները նկատել են, որ 4-5 տարի առաջ է իրենց աշխատավարձը բարձրացել ընդամենը հազար դրամով: Ու եթե առաջ 500 կանչ են սպասարկել օրը, այժմ՝ 2500: Ակցիայի մասնակիցները վստահեցրել են, որ ղեկավարությունը տեղյակ է խնդրի մասին, բայց աշխատավարձի բարձրացման փոխարեն ստացել են միայն համբերատար լինելու հորդորներ: